Ալեքսանդր Իսկանդարյան. Բավական մեծ հավանականություն կա, որ Հայաստանի նախագահը կմեկնի Թուրքիա

PanARMENIAN.Net - Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կանգնեցվել, այն զարգանում է, սակայն մոտ ապագայում դժվար թե կլինեն մեծ փոփոխություններ: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ներկայումս տարածաշրջանում Թուրքիան վարում է ակտիվ քաղաքականություն, որը երեկ չի սկսվել: Անկարան ցանկանում է գազային հանգույց դառնալ Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ, ու այս համատեքստում նրա համար ավելի կարեւոր է «զրոյական խնդիրներ հարեւան երկրների հետ» քաղաքականությունը , ինչը Թուրքիայի` իր կայսերական անցյալով երկրի համար դյուրին խնդիր չէ»,- նշեց հայ քաղաքագետը:



Նրա խոսքերով, «այն, ինչ տեղի ունեցավ հայ-թուրքական հարաբերություններում վերջին տարվա ընթացքում, արդեն լուրջ է: Եվ եթե մի քանի տարի առաջ երկկողմանի հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քննարկվում էին միայն պատմական տեսանկյունից, ապա այսօր երկու երկրներում էլ քննարկվում են իրական քաղաքական խնդիրներ»:



«Դռները դեռ բաց են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Երկկողմանի հարաբերություններում լուրջ տեղաշարժ է նկատվում: Բացի դրանից, Անկարային օգուտ չի բերի հայ-թուրքական գործընթացի կտրուկ կասեցումը: Վերջերս Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նա կմեկնի Թուրքիա` դիտելու պատասխան ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ միայն այն դեպքում, եթե բացվեն սահմանները կամ եթե կողմերը հակաշրջափակման գործընթացում առաջխաղացում ունենան: Այս հայտարարությունը ուղերձ դարձավ ոչ միայն Անկարայի, այլ նաեւ ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ադրբեջանի համար»,- ասաց պարոն Իսկանդարյանը եւ հավելեց` բավական մեծ հավանականություն կա, որ Հայաստանի նախագահը կմեկնի Թուրքիա:



2010թ. Աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի ազգային ֆուտբոլային հավաքականների միջեւ պատասխան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Բուրսայում` Աթաթյուրքի անվան մարզադաշտում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---