Հայաստանի վարչապետը մասնակցել է Դիլիջանի դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Դիլիջան, որտեղ բացել է Դիլիջան քաղաքի թիվ 4 դպրոցի նորակառույց 2-րդ մասնաշենքը, հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը:



Դպրոցական մասնաշենքի հիմնանորոգման եւ բարեկարգման շինարարական աշխատանքներն իրականացրել է «Դիլիջանշին» ԲԲԸ-ն: Մասնաշենքը նախատեսված է 250 աշակերտական տեղի համար:



Կարեւորելով դպրոցաշինությանն ուղղված պետական աջակցությունը` ՀՀ վարչապետը խոստացել է այսուհետ նույնպես կրթության ոլորտի զարգացման առաջնահերթությունը պահել կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում:



Այնուհետեւ գործադիրի ղեկավարն այցելել է քաղաքի հիմնանորոգվող գրադարան ու թիվ 1 ավագ դպրոց, այցելել է համայնքի միջոցներով կառուցված ամֆիթատրոն, ինչպես նաեւ եղել է համայնքի միջոցներով կառուցվող պատկերասրահ թանգարանում ու «Թուֆենկյան» համալիրում եւ ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---