Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշում բարձրացել է մեկ հորիզոնականով

PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի առաջատար շախմատիստների վարկանիշային ցուցակը 2009թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2773 վարկանիշով բարձրացել է մեկ հորիզոնականով` 4-րդից 3-րդ տեղ:



Նման առաջընթացը պայմանավորված է համաշխարհային հրապարակում գրոսմայստերի վերջին հաջողություններով, մասնավորապես` արագ շախմատի աշխարհի առաջնությանը եւ Գրան-պրի ՖԻԴԵ մի շարք պարտիաներում տարած հաղթանակներով:



Ի տարբերություն Արոնյանի, նորվեգացի Մագնուս Կարլսենը երրորդից չորրորդ հորիզոնական է իջել:



Լավագույն տասնյակի մեջ է մտել Վասիլի Իվանչուկը, որը հաղթանակ տարավ Գրան-պրի ՖԻԴԵ-ի` վերջերս Ջերմուկում ավարտված 5-րդ փուլում: Իսկ 10 լավագույն շախմատիստների շարքը լքել է Դմիտրի Յակովենկոն, որը 5-րդից 11-րդ հորիզոնական է իջել:



Եւս մեկ հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը բումերանգի նմանությամբ 25-րդ տեղից վերադարձել է 34-րդ: Նման հետընթացը պայմանավորված է Հակոբյանի անհաջող ելույթներով Գրան-պրի ՖԻԴԵ-ի 5-րդ փուլում, որտեղ նա 11-12-րդ տեղերը կիսեց Դմիտրի Յակովենկոյի հետ:



Առաջընթաց ունեն նաեւ հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը ու Արման Փաշիկյանը, որոնցից առաջինը 64-ից 54-րդ հորիզոնական է բարձրացել, երկրորդը` 80-ից 70-րդ:



ՖԻԴԵ-ի վարկանիշով շախմատիստների լավագույն տասնյակը 2009թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ`



1. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2813

2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2788

3. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2773

4. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2772

5. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2772

6. Պետեր Լեկո (Հունգարիա) - 2762

7. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - 2757

8. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 2756

9. Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 2756

10. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - 2663



54. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) - 2678

70. Արման Փաշիկյան (Հայաստան) - 2663
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---