Երեւանում կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի սպորտի նախարարների հանդիպումը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սպորտի եւերիտասարդությանհարցերի նախարարությունումտեղի էունեցել ՀՀ սպորտի եւերիտասարդությանհարցերի նախարարԱրմենԳրիգորյանի եւՀՀ ձյուդոյի ֆեդերացիայինախագահԱլեքսան Ավետիսյանի հանդիպումը Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովի, ինչպես նաեւ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ եւ Սոցիալական ապահովության նախարար Ֆիզուլի Ալեքպերովի հետ:Հանդիպմանը մասնակցել են նաեւ Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սալավեյչիկը եւ Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Եվրաիմ Զինգերը:



Հանդիպման նպատակն է եղել ՀՀ իշխանություններից անվտանգության երաշխիքներ ստանալը սեպտեմբերի 11-13-ը Երեւանում կայանալիք Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը այդ պետության թիմի մասնակցության համար: Այս կապակցությամբ ստորագրվել է հուշագիր, եւ հայկական կողմը պաշտոնապես ստանձնել է հյուրերի անվտանգության ապահովումը:



«Ինչպես նախօրոքնշել ենք, մենք հոժարակամ, հյուրընկալ ազգի պեսկընդունենք մերհյուրերին` անկախ ազգայինեւկրոնական պատկանելությունից: Եվ մերգերնպատակն է Հայաստանը տարածաշրջանում սպորտային միջոցառումների կազմակերպման գերտերություն դարձնելը, քանի որ ունենք բոլոր հնարավորությունները այդպիսին լինելու համար: Նման հուշագրերը միայն մեր երկրի առավելության մասին են խոսում, ու սա եւս մեկ ապացույց է, որ սեպտեմբերին կայանալիք Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կազմակերպվում է բարձր մակարդակով ու մեր պետության բարձր հովանու ներքո»,- այսօրվա հանդիպումը մեկնաբանեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը:

Բացի ադրբեջանական պատվիրակության անվտանգության հարցերից, պորտային գերատեսչություններիներկայացուցիչները նաեւ քննարկել են որոշ կազմակերպչական հարցեր:



Ադրբեջանցի նախարարներըհուշագիրը ստորագրելուց անմիջապես հետո մեկնել են Հայաստանից:



Ադրբեջանի պատվիրակությունը` բաղկացած 14 հոգուց, այդ թվում` հինգ մարզիկ եւ երկու լրագրող, Երեւան կժամանի սեպտեմբերի 9-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---