Հայաստանի երիտասարդական հավաքականի շարքերը համալրվել են եւս երեք ֆուտբոլիստներով

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւն ուսումնամարզական հավաքի է հրավիրել եւս երեք ֆուտբոլիստների, ովքեր կնախապատաստվեն սեպտեմբերի 4-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առանության ընտրական փուլի Հայաստան - Շվեյցարիա հանդիպմանը:



Հայաստանի երիտասարդականին են միացել «Բանանցի» պաշտպաններ Գրիշա Խաչատրյանն ու Հովհաննես Համբարձումյանը եւ «Ուլիսի» կիսապաշտպան Նարեկ Դավթյանը:



Վնասվածքի պատճառով Հայաստան - Շվեյցարիա հանդիպմանը չի կարողանա մասնակցել «Բանանցի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:



Հայաստան - Շվեյցարիա երիտասարդական հավաքականների խաղը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Երեւանի «Միկա» մարզադաշտում եւ կսկսվի երեւանյան ժամանակով ժամը 17:00-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---