Երեւանի եւ Անկարայի միջեւ համաձայնագիրը պետք է պարունակի Հայոց ցեղասպանության հետեւանքների տարրերի վերացում

PanARMENIAN.Net - Ինչ համաձայնագիր էլ ստորագրվի Երեւանի ու Անկարյի միջեւ, այն պետք է պարունակի Հայոց ցեղասպանության հետեւանքների տարրերի վերացում: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Այսօր, առնվազն երկու նման տարր կա: Առաջինը` Թուրքիան չպետք է խոչընդոտի ազգակցական կապերի պարզաբանմանը: Կան բազում փաստեր, երբ մարդիկ փորձում են գտնել միմյանց տարբեր ազգակցական կապերի միջոցով: Սա Թուրքիայի մտավախություններից մեկն է, քանի որ թուրքական կողմը հասկանում է, որ սերնդափոխությունը, որի դեպքում վերջնականապես խզվում են բոլոր ազգակցական կապերը, դեռեւս չի ավարտվել»,-ասել է Հ.Դեմոյանը:



Երկրորդ տարրը, որը կարող է պատասխանատվոթյուն ենթադրել Թուրքիայի համար եւ ազդել Հայոց ցեղաասպանության հետեւանքների վերացման վրա, ըստ Դեմոյանի, Լոզանի կոնֆերանսի դրույթների կատարումն է: «Այստեղ խոսքը գնում է Թուրքիայի տարածքում հայ մշակութային ժառանգության ոչնչացման մասին, ինչը գործող համաձայնությունների խախտում է, օրինակ, Լոզանի պայմանագրի: Այս ուղղությամբ հարկավոր է ստեղծել փաստահավաք խումբ, այդ թվում երրորդ կողմի մասնակցությամբ, որը պետք է հաշվառի բոլոր հայկական հուշարձանները, որ գտնվում են Թուրքիայի տարածքում: Ըստ Լոզանի պայմանագրի, Թուրքիան ստանձնել է քրիստոնյաների եկեղեցիների եւ վանքերի վերականգնման եւ դրանք իրենց տերերին հանձնելու պարտավորությունը: Եթե մենք կարողանանք որեւէ հանձնաժողովի, լինի դա թեկուզ Միջազգային դատարանը, ներկայացնել կոնկրետ օրինակներ ու փաստեր, պահանջելով պատասխանատվության կանչել Թուրքիային, ապա Թուրքիան պարտավոր կլինի ոչ միայն վերականգնել այդ եկեղեցիները, այլ նաեւ վերադարձնել դրանք համայնքին»,-ասել է Դեմոյանը:



Ըստ նրա, այստեղ արդեն հարց է ծագում, թե որ համայնքին պետք է փոխանցվեն քրիստոնեական հուշարձանները` Կոնստանդինոպլսի հայերին թե այն հայերին, որոնք կարող են վերադառնալ եւ համայնքներ ստեծել Թուրքիայում: «Եվրոպական իրավունքի տեսակետից, եթե Թուրքիան ընդդիմանա հայերի վերադարձին իրենց հայրենիք, դա լուրջ խախտում կլինի, ինչը կարող է լուրջ խնդիրներ հարուցել Թուրքիայի համար»,-հայտարարել է Դեմոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---