Հայ սուսերամարտիկները պատրաստվում են աշխարհի առաջնությանը, որը կանցնի Թուրքիայում

PanARMENIAN.Net - Հայ սուսերամարտիկներ Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը եւ Էդգար Ավետիսյանը մարզիչ Ալեքսանդր Նավասարդյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 28-ին կմեկնեն Թուրքիա, որտեղ Անթալիայում սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Այժմ հայ սուսերամարտիկներն ուսումնամարզական հավաք են անցկացնում, որը մեկնարկել է սեպտեմբերի 7-ին եւ կտեւի մինչեւ մեկնումը Թուրքիա:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, եթե հայ սուսերամարտիկները կարողանան դուրս գալ 1/16-րդ եզրափակիչ, ապա դա հաջողությունկլինի:



«Այժմ անիմաստ է հույսեր կապել մրցանակային տեղերի հետ: Մեզ համար լավագույն տարբերակը 1/16րդ եզրափակիչն է», - ասաց Մադոյանը:



Մադոյանը նաեւ նշեց, որ հոկտեմբերի 27- 29 Հայաստանի հավաքականը Քութայիսիում ութ հոգանոց կազմով կմասնակցի Վրաստանի բաց առաջնությանը: Հայ սուսերամարտիկների հետ միասին բաց առաջնությանը կմասնակցեն նաեւ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մարզիկները:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---