Վարդան Մինասյան. Հենրիկ Մխիթարյանն աստիճանաբար դառնում է Հայաստանի հավաքականի շարժիչ ուժը

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի որակազրկման կապակցությամբ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ նրա բացակայությունը 2010թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսպանիայի հավաքականի հետ առաջիկա խաղում, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Երեւանում, մեծ կորուստ է մեր հավաքականի համար:



«Ես շատ կցանկանայի, որ Հենրիկը մասնակցեր Իսպանիայի հավաքականի հետ խաղին: Ես դա ասում եմ ոչ թե ի օգուտ թիմի, այլ ավելի շուտ իր համար: Մխիթարյանի համար դա լավ մոտիվացիա կլիներ լավագույնս իրեն դրսեւորելու եւ իր ուժերի նկատմամբ առավել վստահություն ձեռք բերելու համար: Հենրիկ Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար, որովհետեւ նա աստիճանաբար դառնում է Հայաստանի հավաքականի շարժիչ ուժը»,-նշել է Մինասյանը:



Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը 2 խաղերում 2 դեղին քարտ է ստացել, որի հետեւանքով որակազրկվել է մեկ խաղի համար:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---