Րաֆֆի Հովհաննիսյանն այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ

PanARMENIAN.Net - «Սեպտեմբերի 9-ին «Ժառանգություն» կուսակցության ոչ լեգիտիմ վարչությունը որոշում է ընդունել Վարդան Խաչատրյանին, Մովսես Առաքելյանին եւ ինձ կուսակցությունից հեռացնելու մասին»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախկին ներկայացուցիչը ՀՀ ԿԸՀ-ում Զոյա Թադեւոսյանը:



Ըստ Թադեւոսյանի, դեռ որոշում կայացնելուց առաջ վարչության անդամները նամակ են ստացել Րաֆֆի Հովհաննիսյանից, որտեղ նա ցավով նշում էր, որ փոխհամաձայնության բացակայության պատճառով հեռանում է ինչպես կուսակցությունից, այնպես էլ քաղաքական կյանքից, այսինքն` այլեւս չի զբաղվելու քաղաքականությամբ:



«Կուսակցության որոշ անդամների այն պնդումները, թե Րաֆֆին դեռեւս շարունակում է մնալ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նա դուրս է եկել կուսակցությունից եւ քաղաքականությունից»,-ասել է Զ.Թադեւոսյանը:



Նա ասել է, որ հենց այդ նամակից հետո են վարչության անդամները գործելու ազատություն ստացել եւ որոշում են կայացրել, որն իրենց համար ձեռնատու էր: Նա նաեւ նշել է, որ Հովհաննիսյանի հեռանալուն պես կուսակցությունը փլուզվեց, քանի որ այդ կուսակցությունը միշտ նույնացվել է Ր.Հովհաննիսյանի անվան հետ:



PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե իրազեկվել են արդյոք կուսակցական գործիչները վարչության նիստի մասին եւ եթե այո, ինչու չեն մասնակցել դրան, Զ.Թադեւոսյանն ասել է. «Այո, մեզ հայտնել էին վարչության նիստի մասին, եւ մենք չմասնակցեցինք, քանի որ համաձայն չէինք օրակարգին: Ավելին, դեռ մինչ այդ մենք փորձում էինք վարչության այլ նիստ գումարել մեր օրակարգով, սակայն դա չարվեց»:



Լրագրողի այն հարցին, թե ինչ են պատրաստվում անել հեռացված գործիչները` Թադեւոսյանը նշել է, որ կարող է ստեծվել քաղաքական ակումբ, որը կհամագործակցի Հայ ազգային կոնգրեսի հետ: «Մենք կկազմակերպենք նաեւ մեր կողմնակիցների զանգվածային հեռացումը կուսակցությունից»,-ասել է Զ.Թադեւոսյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---