ՀՀ նախագահը ՀՀԿ երիտասարդական թեւին ծանոթացրել է հայ-թուրքական հարաբերությունների որոշ մանրամասներին14 սեպտեմբերի 2009 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Հայստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության` Ծաղկաձորում անցկացվող հերթական հաշվետու հավաքի մասնակիցներին: «Ապագան մեր ձեռքերով» խորագրով եռօրյա հավաքին մասնակցում էին կուսակցության տարածքային երիտասարդական կազմակերպությունների 150 պատվիրակներ: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀԿ երիտասարդական ծրագրերի իրականացմանը, տարածքային կազմակերպությունների հետ համագործակցությանն առնչվող խնդիրների քննարկմանը: Ներկուսակցական կազմակերպչական հարցերից բացի, երկրի ղեկավարի ներկայությամբ առավել ակտիվ ու բովանդակալից քննարկումներ են ծավալվել հասարակական ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրների շուրջ, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, ղարաբաղյան հիմնահարցը, պետություն-հասարակություն երկխոսությանը, տեղեկատվական անվտանգությանը, կրթությանը եւ գիտությանը, պետական երիտասարդական քաղաքականությանը, սփյուռքի հետ կապերին առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանը հորդորել է երիտասարդներին անկեղծորեն արտահայտել իրենց մտահոգություններն ու կարծիքները քննարկվող խնդիրների շուրջ եւ պատասխանել է նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Անդրադառնալով երիտասարդներին առաջնահերթ հուզող հայ-թուրքական երկխոսությանը` Նախագահն ասել է, որ Հայաստանը մտել է մի դժվարին, բայց անհրաժեշտ գործընթացի մեջ, որտեղ առաջնորդվում է քայլերը լավ կշռադատելու սկզբունքով.«Ոչինչ չանելն ամենահեշտն է: Դժվարն ինչ-որ խնդրի լուծում նախաձեռնելն է եւ այնպես անելը, որ հաջողության հասնես»,- ասել է Նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է տեսնելու, որ հավաքի մասնակիցներին հուզում են ոչ միայն երիտասարդությանը վերաբերող խնդիրները: Նախագահը կարեւորել է երիտասարդության` որպես հասարակության բարեփոխման շարժիչ ուժ հանդես գալու, առկա խնդիրներն արձանագրելուց բացի նաեւ դրանց լուծման ուղիներ գտնելու կարողությունը. «Դրա համար անհրաժեշտ է, որ դուք ցանկացած խնդիր, երեւույթ դիտարկեք ոչ թե սեւ կամ սպիտակի տրամաբանությամբ, այլ փորձեք այն համակողմանի վերլուծել, հասկանալ էությունը: Միայն այդ դեպքում է հնարավոր հանգել քննություն բռնող լուծումների: Եւ այսպիսի հավաքների անցկացումը լավ հնարավորություն է` համադրելու տարբեր տեսակետներ ու մոտեցումներ եւ գալու հավասարակշիռ եզրահանգումների»,- ասել է երկրի ղեկավարը: Երիտասարդ հանրապետականները շնորհակալություն են հայտնել Նախագահին անկեղծ զրույցի համար եւ վստահեցրել, որ պատրաստ են իրենց ունակություններն առավելագույնս ներդնելու պետության եւ հասարակության առջեւ ծառացած խնդիրների հաղթահարման գործում, հաղորդում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |