Գլենդեյլի հայերը բողոքի ցույց կանցկացնեն հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Գլենդեյլի (ԱՄՆ) հայերը բողոքի ցույց կանցկացնեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրման դեմ: Օրերս ՀՅ Դաշնակցության Արեւելյան բյուրոյի կենտրոնական կոմիտեն կազմակերպեց Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության եւ Երիտասարդ հայեր (United Young Armenians) միավորման առաջնորդների հանդիպումը: Հանդիպման արդյունքում պարզ դարձավ, որ ԱՄՆ հայկական համայնքում գործող հիմնական քաղաքական կուսակցությունները հանդես են գալիս Արձանագրությունների դրույթների դեմ, որոնք, նրանց կարծիքով, սպառնալիքի տակ են դնում Հայաստանի ազգային շահերն ու պատմական իրավունքները, հաղորդում է Asbarez.com-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---