Երեւանը չպետք է տեսադաշտից բաց թողնի ղարաբաղյան գործընթացը

PanARMENIAN.Net - Համաշխարհային լրատվամիջոցները «ուղեղային հարձակման» են անցել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, եւ այդ պայմաններում ղարաբաղյան հիմնախնդիրը դուրս է մնացել օրակարգից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ Երեւանը չպետք է տեսադաշտից բաց թողնի ղարաբաղյան գործընթացը, որը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է»,- նշել է քաղաքագետը: Նա նաեւ ավելացրել է, որ հայկական կողմն ավելի լավ է դադարեցնի բանակցային գործընթացը, եթե Բաքուն վերադառնա նախկին ռազմական հռետորությանը:



Գլոբալիզացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն իր հերթին կարծիք է հայտնել, որ չնայած այն բանին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններում բառացիորեն չի խոսվում ղարաբաղյան հակամարտության մասին, այնուամենայնիվ, Թուրքիան փորձելու է ակտիվացնել իր քայլերն այդ գործընթացում: «Եթե թուրքական կողմը փորձի ղարաբաղյան հիմնահարցը որպես նախապայման առաջադրել, ապա Երեւանը կարող է հայտարարել Անկարայի հետ բանակցային գործընթացի դադարեցման մասին»,- հայտնել է քաղաքագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---