Հայ - թուրքական սահմանի բացումով հայկական ապրանքների փոխադրման ծախսերը կնվազեն16 սեպտեմբերի 2009 - 23:16 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի այն հարցին, թե որքանով է նպատակահարմար հայ - թուրքական սահմանի բացումը` ասաց, որ նման տիպի քննարկումներ եւ հետազոտություններ շատ են իրականացվել նաեւ արտասահմանյան փորձագետների եւ միջազգային այնպիսի կառույցների կողմից, ինչպիսին է Համաշխարհային բանկը: Նա նաեւ նշեց, որ սահմանների բացումը եւ առեւտրա-տնտեսական կապերի հաստատումը բխում է Հայաստանի եւ Թուրքիայի շահերից: «Վերջիվերջո 21րդ դարում փակ սահմանները եւ բնականոն առեւտրա-տնտեսական հարաբերությունների բացակայությունը հարեւան երկրների միջեւ անհեթեթություն են», - ընդգծեց նախարարը: Նրա խոսքերով, սահմանների բացումը դրականորեն կանդրադառնա եւ' Հայաստանի, եւ' Թուրքիայի տնտեսությունների վրա, մասնավորապես` հայկական ապրանքների փոխադրման ծախսերը կտրուկ կնվազեն, ինչը թույլ կտա հայ արտադրողներին ընդլայնել շուկան: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |