Հայաստանը նշում է Անկախության օրը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանը նշում է անկախության հռչակման 18-րդ տարեդարձը: Ըստ ավանդության այդ օրը պետության ղեկավարները, քաղաքական կուսակցությունների եւ հանրության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ են դրել ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների հուշարձանին:



Այս առնչությամբ երկրում ընթանում են հանդիսավոր միջոցառումներ, տոնական համերգներ, ցուցահանդեսներ: Տոնական օրը կավարտվի հրավառությամբ Հանրապետության հրապարակում:



Հայաստանի անկախության մաիսն հռչակագիրն ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին` Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Հռչակագրով հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Գերագույն Խորհրդի հրամանագրով 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---