Նյու Յորքում ծեծկռտուք է տեղի ունեցել Օբամայի եւ Էրդողանի թիկնապահների միջեւ

PanARMENIAN.Net - Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի թիկնապահների միջեւ վեճ է ծագել վարչապետի անվտանգության վերաբերյալ, որը վերածվել է ծեծկռտուքի:



Ինչպես գրում է «Ջումհյուրիեթ» թուրքական թերթը, ամեն ինչ սկսվեց նրանից, որ թիկնապահները չկարողացան պայմանավորվել անվտանգության անհրաժեշտ միջոցների շուրջ: Վարչապետի թիկնապահները չստացան պահանջվող կապը, եւ Էրդողանը ստիպված եղավ չեղյալ հայտարարել իր ելույթը Բիլլ Քլինթոնի կազմակերպած «G-20 եւ նրա ազդեցությունը գլոբալ խնդիրների վրա» գագաթնաժողովում, եւ վերադառնալ Sheraton Plaza հյուրանոց:



Բանը հասել է նրան, որ ծեծկռտուքին միջամտել է Էրդողանը` արդյունքում ամերիկացի թիկնապահներից մեկը, քաշելով Էրդողանի ձեռքից, դուրս է բերել նրան այդ կուտակումից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---