ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի երկրորդ փուլում Լիլիթ Մկրտչյանը խաղաղ դաշն է կնքել Մարի Սեբայի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Չինաստանի Նանկին քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի երկրորդ փուլի 2-րդ տուրում հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը խաղաղ դաշն է կնքել ֆրանսուհի Մարի Սեբայի հետ: Հիշեցնենք, որ Մկրտչյանը 1-ին տուրում ոչ ոքի էր խաղացել ՌԴ ներկայացուցիչ Բաիրա Կովանովայի հետ:



2 տուրերից հետո Լիլիթ Մկրտչյանի ակտիվում 1 միավոր է եւ նա կիսում է մրցաշարային աղյուսակի 4-9 տեղերը Մարտա Ֆիերոյի, Մոնղոնթուլ Բաթհույագի, Յու Վենյունի, Շեն Յանի եւ Բաիրա Կովանովայի հետ:



Երկրորդ տուրից հետո միանձնյա առաջատարն է վրաց շախմատիստուհի Նանա Ձագնիձեն, որը հաղթել է երկու տուրերում: 2-3 տեղերն են կիսում չինացի Ժու Չենը եւ Քսյու Յուխան: Նրանք 1,5-ական միավոր են վաստակել:



Երրորդ փուլում Լիլիթ Մկրտչյանը հանդիպել է Չինաստանի ներկայացուցիչ Քսյու Յուխայի հետ:



2-րդ տուրի արդյունքներն են.



Չժաո Սյուէ (Չինաստան)-Յու Վենյուն (Չինաստան)-0:1

Բեթյուլ Յիլդիզ (Թուրքիա)-Նանա Ձաղնիձե (Վրաստան)-0:1

Ժու Չեն (Քաթար)-Մոնղոնթուլ Բաթհույգ (Մոնգոլիա)-1:0

Բաիրա Կովանովա (Ռուսաստան)-Մարտա Ֆիերո (Էկվադոր)-0,5:0,5

Մարի Սեբա (Ֆրանսիա)-Լիլիթ Մկրտչյան (Հայաստան)-0,5:0,5

Քսյու Յուխա (Չինաստան)-Շեն Յան (Չինաստան)-1:0:



Մրցաշարային դասավորությունը 2 տուրից հետո` Նանա Ձագնիձե-2, Ժու Չեն, Քսյու Յուխա-1,5, Լիլիթ Մկրտչյան, Բաիրա Կովանովա, Մարտա Ֆիերո, Շեն Յան, Մոնղոնթուլ Բաթհույագի, Յու Վենյուն-1, Մարի Սեբա, Չժաո Սյուէ-0,5, Բեթյուլ Յիլդիզ-0:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---