«Միացում» շարժման բողոքի երթի մասնակիցները այրել են Հայաստանի նախագահի լուսանկարը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին «Միացում» շարժումը երթ կազմակերպեց` ի նշան հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ բողոքի: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, երթի մասնակիցները` մոտ հարյուր հոգի, ընթացան Մերգելյանի Ինստիտուտից մինչեւ Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր, որտեղ այրեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը: Երթին մասնակցում էին «Շուշի» գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:



Նշենք, որ դա «Միացում» շարժման առաջին բողոքի ցույցը չէ: Ավելի վաղ «Միացումը», բացի մնացածից, բողոքի ցույց է կազմակերպել Հայաստանի նախագահի նստավայրի մոտ: Հաջորդ օրը «Միացում» շարժման անդամները բողոք-նամակ փոխանցեցին Հայաստանում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ դեսպաններին` իրենց նախագահներին փոխանցելու համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---