ԱՄՆ հարցված հայերի 90% հայ-թուրքական Արձանագրությունների դեմ է

PanARMENIAN.Net - «Ի պատասխան այն պնդումներին, որ, իբր, հայկական սփյուռքի մեծ մասը օժանդակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ նախաստորագրված Արձանագրությունները, ցանկանում եմ նշել, որ ԱՄՆ` Լոս-Անջելեսից մինչեւ Բոստոն եւ Չիկագոյից մինչեւ Մայամի, հայկական սփյուռքի 100 հազար ընտանիքներից, որոնց շրջանում անցկացվել է հարցումը, թե արդյոք նրանք օժանդակում են այդ Արձանագրությունները, հարցվածների 90% այդ փաստաթղթերի դեմ է արտահայտվել»,- այսօր խորհրդարանական նիստի ժամանակ հայտնել է ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:



Հովհաննիսյանի խոսքով, նման տրամադրություն գոյություն ունի նաեւ Հայաստանում, եւ որպես օրինակ բերում է այսօրվա համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել է Հայաստանի 12 քաղաքական կուսակցությունների կողմից` ներառյալ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն, որտեղ հստակ նշվում են բոլոր չորս լուրջ սպառնալիքները, որոնք պարունակվում են այդ Արձանագրություններում:



«Այդ իսկ պատճառով մեր հայտարարության մեջ մենք պահանջում ենք չստորագրել Արձանագրություններն այդ տեսքով եւ դրանց մեջ սպառնալիքները չեզոքացնող փոփոխություններ ներմուծել»,- ընդգծել է ՀՅԴ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---