Ժողովրդին հղված ուղերձում նախագահը բացահայտեց ողջ անհանգստությունը, որի մասին հայտարարում էր Դաշնակցությունը

PanARMENIAN.Net - Ոչ միշտ ազատ ու թափանցիկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների շուրջ Հայաստանում եւ Սփյուռքում տեղի ունեցած քննարկումները ցույց տվեցին, որ Արձանագրությունների նկատմամբ լուրջ անհանգստություն կա, եւ որ դրանք Թուրքիայի բոլոր երեք նախապայմանները բավարարող տրամադրություններ են պարունակում: Այդ մասին ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ, որն այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին ներկայացրեց ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով «Հայ Դատ» Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:



«Այդ անհանգստությունը հստակ ներկայացված էր անգամ Հայաստանի նախագահի հոկտեմբերի 10-ի ուղերձում: Սերժ Սարգսյանը բացահայտեց նույն այն սպառնալիքներն ու նախապայմանների առկայությունը, որոնք ներկայացրել է Դաշնակցությունը: Մենք վստահ ենք, որ եթե նախագահն ավելի վաղ դրսեւորեր նման դիրքորոշում, դա կհանգեցներ Արձանագրությունների ստորագրումից հրաժարվելուն»,- ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է, որ, այնուամենայնիվ, նման դիրքորոշումը պետք է ուղենիշ լինի Հայաստանի իշխանությունների բոլոր ներկայացուցիչների համար, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր օժանդակում են արդեն ստորագրված Արձանագրությունները:



Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին հանդես եկավ ազգին հղված ուղերձով: Ուղերձում նախագահը նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների այլընտրանք չունի: «Ես եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ Թուրքիայի հետ որեւէ հարաբերությունները չեն կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող սահմանի հարցը լուծման է ենթակա հիմնական միջազգային իրավունքին համապատասխան: Հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի կերպ կապված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ. դա անկախ եւ առանձին գործընթաց է»,- ասվում էր ՀՀ ղեկավարի ուղերձում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---