Հայաստանը մտադիր է զարգացնել հայ - հնդկական հարաբերությունները19 հոկտեմբերի 2009 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում Հդնկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհութրային, ով ՀՀ ԱԳՆ ղեկավարին հանձնեց իր հավատարմագրի պատճեն: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ - հնդկական բարեկամական, գործընկերային հարաբերությունները եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների խորացման գործում:Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության ծավալմանը, առեւտրա-տնտեսական հարաբերությունների կանոնակարգմանը, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Հնդիկ դիվանագետի խնդրանքով` Հայաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը եւ Դեսպան Մալհոթրան մտքեր փոխանակեցին հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Հնդկաստանի դեսպանն իր աջակցությունը հայտնեցՀայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ |