Հայաստանի եւ ԱՄՆ համագործակցությունը ամրապնդվելու եւ զարգանալու է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Թինա Քայդենաուին: Ողջունելով Քայդենաուին` Աբրահամյանը կարեւորեց ՀՀ եւ ԱՄՆ միջեւ բարեկամական հարաբերությունները եւ համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, ռազմական, մշակութային, կրթական եւ այլ բնագավառներում: Հայաստանի խորհրդարանի նախագահը, գնահատելով ԱՄՆ դրական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, հույս հայտնեց, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել եւ զարգանալ:



Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը, ինչպես նաեւ անդրադարձան Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու գործընթացին: Հանդիպմանը նաեւ մասնակցեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---