Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները Ղարաբաղի հարցում կարող են հանգեցնել պետական հեղաշրջման

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի հեռուն գնա եւ նախաձեռնություններով հանդես գա ղարաբաղյան հարցում, ապա Հայաստանում կարող է հեղաշրջում տեղի ունենալ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: «Եթե հեղաշրջում տեղի ունենա, դրան ակտիվ մասնակցություն կունենա զինվորականությունը»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, հայ իրականության մեջ արդեն եղել են օրինակներ, երբ Հայաստանի նախագահը «շոշափել է» Ղարաբաղի հարցը:



Անդրանիկ Թեւանյանը ափսոսանք է հատյնել, որ Հայաստանում տարածված չէ այն գաղափարը, որ Ղարաբաղի հարցը երկրի ազգային անվտանգության հարց է:



«Հայաստանը բան չունի զիջելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ադրբեջանը չի բավարարվի հինգ շրջաններով, նա ցանկանում է ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Երեւանի ու Բաքվի միջեւ փոխզիջման տեղ չկա»,-ասել է փորձագետը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---