Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է որպես բեռ մնան նոր սերնդին

PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը շատ բարդ ժամանակներ է ապրել, սակայն այն շրջանը, որ այժմ ենք ապրում, ամենաբարդն է: Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Միավորված կոմունիստական կուսակցության ղեկավար Յուրի Մանուկյանը` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Նրա խոսքերով, չնայած բոլոր մտավախություններին, հայկական կողմը պետք է երկխոսության գնա Թուրքիայի հետ: Ընդ որում, խոսելով երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, Մանուկյանը հղում է արել ապագա սերունդների առջեւ պատասխանատվությանը: «Մենք չենք կարող այդ ծանր բեռը թողնել հաջորդ սերունդներին, եւ եթե այդ հարցը հիմա չլուծվի, ե՞րբ է լուծվելու»,-ասել է Յուրի Մանուկյանը:



Նա նաեւ նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական կանդրադառնա Հայաստանի ինչպես տնտեսական, այնպես էլ զբոսաշրջային ոլորտի վրա:



Մանուկյանը նաեւ բարձր է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում` հայտարարելով, որ ի տարբերություն մյուս նախագահների, Սարգսյանը գործընթացի իմիտացիա չի անում, եւ ժամանակ էլ չունի դրա համար: «Հայաստանի բնակիչները պետք է սատարեն ՀՀ նախագահին նրա նախաձեռնություններում»,-ասել է Յուրի Մանուկյանը:



Նա նշել է, որ հայկական կողմը պետք է հետեւի թուրքական կողմի գործողություններին եւ նմանատիպ քայլեր ձեռնարկի: «Եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի Հայ-թուրքական արձանագրությունները, ապա մենք եւս դա կանենք, եթե ոչ` ապա ոչ»,-ասել է Յուրի Մանուկյանը` հավելելով, որ միայն երկխոսության միջոցով Հայաստանը կկարողանա իրական արդյունքների հասնել:



Ընդ որում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Մանուկյանն ասել է, որ ԼՂՀ կարգավիճակը դե-ֆակտո արդեն վաղուց որոշված է, մնում է այն դե-յուրե ամրագրել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---