Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Քուվեյթի հետ

PanARMENIAN.Net - Քուվեյթում ընթացող պետական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր կեցավայրում ընդունել է Քուվեյթի ներդրումային հիմնադրամի տնօրեն Բադեր Մոհամմադ ալ-Սաադին: Քուվեյթի ներդրումային հիմնադրամի տնօրենի հետ հանդիպմանը Նախագահ Սարգսյանը նշել է, որ անկախացումից ի վեր Հայաստանը որդեգրել է շուկայական ազատ տնտեսության քաղաքականություն եւ որպես զարգացող երկիր պատրաստ է համագործակցություն ծավալել հիմնադրամի հետ` համապատասխան պայմաններ ստեղծելով տարբեր ներդրումային ծրագրերի հաջող իրականացման համար: Բադեր Մոհամմադ ալ-Սաադն իր հերթին նշել է, որ հիմնադրամը ներդրումային ծրագրեր է իրականացնում տարբեր զարգացող երկրներում եւ ուրախ կլինեն համագործակցություն ծավալել նաեւ մեր երկրի հետ: Որպես հիմնադրամի կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման ոլորտներ առանձնացվել են էներգետիկայի, գյուղատնտեսության, անշարժ գույքի, լեռնահանքային արդյունաբերության բնագավառները: Ձեռք է բերվել պայմանավորվածություն մասնագիտացված աշխատանքային խումբ գործուղելու Քուվեյթ` հիմնադրամի հետ առավել մանրամասն քննարկելու հնարավոր համագործակցության հեռանկարները եւ ներդրումային կոնկրետ առաջարկությունները:



Սերժ Սարգսյանըհանդիպումէունեցել Քուվեյթի տնտեսականզարգացմանհիմնադրամի գլխավորտնօրեն ԱդբուլվահաբԱհմադ ալ-Բադերի հետ: Հիմնադրամը Ծոցի երկրներում գործող տնտեսականզարգացմանկարեւոր հաստատություններից մեկն է, որը նպատակ ունի ֆինանսական վարկերի տրամադրմամբ, տեխնիկական օգնության դրամաշնորհներով, ներդրումների իրականացմամբ ու կապիտալի մասնակցության ճանապարհով խթանելու արաբական երկրների եւ աշխարհի զարգացող երկրների տնտեսական առաջընթացը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է տարբեր ոլորտներում առաջ մղելու համագործակցությունը եւ պատրաստակամ է տարբեր բնագավառներում համագործակցություն ծավալելու Քուվեյթի տնտեսական զարգացման հիմնադրամի հետ` համապատասխան պայմաններ ապահովելով տարբեր մասշտաբի ներդրումային ծրագրերի իրականացման համար: Տնտեսական զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենն իր հերթին կարեւորել է մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը, որպես համագործակցության հնարավոր բնագավառներ նշելով տնտեսական եենթակառուցվածքների ոլորտը եւ պատրաստակամություն հայտնել Քուվեյթ գործուղվելիք մասնագիտական համապատասխան խմբի հետ մանրամասնորեն քննարկել համագործակցության եւ ներդրումային կոնկրետ առաջարկությունները: Իր կեցավայրումՆախագահՍերժ Սարգսյանն ընդունել էնաեւ Քուվեյթի պետության Ազգային ժողովի նախագահ Ջասսիմ Մոհամմադ ալ-Խորաֆիին եւ Քուվեյթի վարչապետ Նասսեր ալ-Մուհամմադ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին: «Սա իմ առաջին այցելություննէԾոցի տարածաշրջան եւ այն նպատակ ունի նոր թափ հաղորդել Ծոցի երկրների հետ մեր համագործակցությանը: Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Քուվեյթի եւ Ծոցի այլ երկրների հետ եւ խորհրդարաններն այս գործում կարող են էական դերակատարություն ունենալ», - նշել է Սերժ Սարգսյանը Քուվեյթի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Ջասսիմ Մոհամմադ ալ-Խորաֆին իր հերթին ընդգծել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները եւ շփումները խթանիչ դեր ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համար եւ հստակ ազդակ են երկու երկրների գործարար շրջանակներին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն եւ կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի առավել ակտիվ ներգրավումը գործակցության ծավալման հարցում:

Քուվեյթի խորհրդարանի նախագահն առաջարկել է անցկացնել հայկական մշակույթի օրեր ու նաեւ այդ ճանապարհով Քուվեյթի բնակչությանը ծանոթացնել Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, քանզի Քուվեյթում Հայաստանը գիտեն որպես գեղեցիկ եւ գրավիչ երկիր: Քուվեյթի վարչապետիհետհանդիպմանժամանակ քննարկվելեն երկուերկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները շեշտել են, որ հայ ու արաբ ժողովուրդների միմյանց նկատմամբ տածած փոխադարձ հարգանքն ու դրական զգացմունքներն այն պարարտ հողն են, որ հնարավորություն են տալիս համագործակցություն ծավալել տարբեր ոլորտներում, իրացնել տնտեսական ու մշակութային համագործակցության ողջ ներուժը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տնտեսական համագործակցության դրական փորձ ունի Ծոցի որոշ երկրների հետ եւ համարժեք քայլերի ու հետեւողականության դեպքում հնարավոր է հայ-քուվեյթյան տնտեսական համագործակցության ուղղությամբ հասնել ցանկալի արդյունքների: Նախագահ Սերժ Սարգսյանը այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրացնելու եւ երկկողմ հարաբերությունների զարգացումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար առաջարկել է ստեղծել միջկառավարական հանձնաժողով: Հայաստանի Հանրապետության Նախագահն ու Քուվեյթի վարչապետը համակարծիք են եղել, որ դեսպանությունների բացումը Երեւանում եւ Էլ Քուվեյթում կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը եւ մշտական քաղաքական երկխոսությանը, ընդգծելով, որ երկու երկրների միջեւ այսօր առկա առեւտրաշրջանառության փոքր ծավալները չեն համապատասխանում առկա ներուժին: Երկու երկրների արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվել է ակտիվացնել խորհրդակցությունները երկու մայրաքաղաքներում դեսպանություններ բացելու հարցի վերաբերյալ: Զրուցակիցները նաեւ պայմանավորվածություն են ձեռք բերել արագացնել քայլերը երկու երկրների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ, ասվում է նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---