Վյաչեսլավ Կովալենկո. Վերջերս Հայաստանը գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է Հայաստանի նախագահի աշխատակազմին կից Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ: Հանդիպման ընթացքում դիվանագետը պատմել իր մասնագիտական գործունեության մասին մինչ Հայաստանում ՌԴ դեսպանի պաշտոնում նշանակվելը, աշխատանքային ծրագրերի մասին, ներկայացրել է հանրապետության իրավիճակի մասին իր տեսակետը, ծանոթացել է ինստիտուտի գործունեության կառուցվածքի ու հիմնական ուղղությունների հետ:



Տեղի է ունեցել շահագրգիռ զրույց եւ ակտիվ բանավեճ Ինստիտուտի վերլուծաբանների հետ, որի ժամանակ շոշափվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հայ-ռուսական փոխգործակցության ներկա վիճակը, Հայաստանի հաղորդակցային հնարավորությունների ընդլայնման հեռանկարները:



Դեսպանը նշել է, որ վերջերս Հայաստանը գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում տարածաշրջանային մասշտաբի երկու պատճառով` անցայլ տարվա օգոստոսին Հարավային Օսեթիայի վրա Վրաստանի հարձակման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի պատճառով:



Վյաչեսլավ Կովալենկոն ընդգծել է, որ ռուսական կողմն անկեղծորեն ողջունում է դրական տեղաշարժը Հայաստանի եւ Թուրքիայի շփումների միջեւ: Նշվել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցում է դարերի համար, այդ առումով ձգտելով ամեն կերպ բարձրացնել իր ռազմավարական դաշնակցի մակարդակը երկու երկրների միջեւ:



Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դեսպանատունը կնպաստի Ինստիտուտի կապերի զարգացմանը պրոֆիլային ռուսական ինստիտուտների հետ, հաղորդում է Հայստանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---