Ժողովրդական կուսակցությունը չի տեսնում որեւէ մեկին, որը կկարողանա նոր գաղափարներ ներմուծել Հայաստանի քաղաքական դաշտ

PanARMENIAN.Net - Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններին կարող էր իսկական նախընտրական պայքար ծավալվել միայն Նիկոլ Փաշինյանի մասնակցության դեպքում, որին չեն արձանագրել որպես թեկնածու»,- այսօր Երեւանում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:



Կարապետյանի խոսքով, Ժողովրդական կուսակցությունն այդ ընտրատարածքում առաջիկա ընտրություններում ոչ մեկին չի օժանդակելու, քանի որ նրանց մեջ նոր դեմքեր չի տեսնում, ովքեր կկարողանային նոր գաղափարներ ներմուծել Հայաստանի քաղաքական դաշտ:



Խոսելով ընտրությունների անցկացման գործընթացի մասին` Կարապետյանը նշեց, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են բոլոր մակարդակներում, եւ իշխող վերնախավը ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում է դրան եւ միջոցներ չի ձեռնարկում իրադրությունը շտկելու համար:



ՀՀԿ ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում ընտրությունները, ըստ էության, նորմալ են ընթանում, չնայած որոշ կեղծումներին, որոնք զգալիորեն չեն ազդում ելքի վրա:



Ինչ վերաբերում է Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններին, ապա Ալեքսանյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն առայժմ չի որոշել, թե թեկնածուներից ում է ինքն օժանդակելու:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---