Հունգարիան մտադիր է խորացնել Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությունը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Հունգարիայի նախագահ Լասլո Շոյոմի հետ: ՀՀ նախագահի այցը Հունգարիա կայացավ ԼասլոՇոյոմի հրավերով: Հարկ է նշել, որ անկախացումից իվերսա ՀայաստանիՀանրապետության նախագահի մակարդակով առաջին պետական այցն է Կենտրոնական Եվրոպայի այդ երկիր: Հունգարիայի նախագահի պալատում տեղի էունեցել ՀայաստանիՀանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Սերժ Սարգսյանըգրառում էկատարելՀունգարիայինախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետեւ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի ու Լասլո Շոյոմի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով բանակցությունները: Ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահին եւ բարի գալուստ մաղթելով Հունգարիա` նախագահ Լասլո Շոյոմը նշել է, որ իր երկիրը Հայաստանին դիտում է որպես կարեւոր գործընկեր, որի հետ պատրաստ է երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում խորացնելու համագործակցությունը քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական գործակցության, հումանիտար եւ այլ ոլորտներում:



Նախագահներ Սարգսյանն ու Շոյոմը վստահություն են հայտնել, որ Հայաստանի նախագահի պետական այցը նշանակալի խթան է` ակտիվացնելու հարաբերությունները երկու երկրների միջեւ եւ նշել, որ պետական այցի շրջանակում ստորագրվող փաստաթղթերը եւ այլ համաձայնագրերի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքը բավարար իրավական հիմք են ստեղծում հայ-հունգարական բարեկամական հարաբերություններն առաջ մղելու համար:



Նախագահներ Սարգսյաննու Շոյոմն ընդգծելեն, որ չնայած վերջին շրջանում երկուերկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության նկատելի դինամիզմին, առեւտրատնտեսական փոխգործակցության տեմպերը դեռեւս չեն արտացոլոււմ առկա պոտենցիալը: Երկու երկրների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ստորագրված փաստաթղթերն ու Բուդապեշտում բացվող հայ-հունգարական գործարար համաժողովը նոր լիցք կհաղորդեն գործարար շփումների ակտիվացմանը եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը զուգահեռ կնպաստեն Հայաստանի ու Հունգարիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին: Հայաստանի ու Հունգարիայի նախագահները կարեւորել են պետական տարբեր մարմինների ու գերատեսչությունների, ինչպես նաեւ Հայաստանի ու Հունգարիայի տարբեր քաղաքների միջեւ ուղիղ համագործակցության հետագա զարգացումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---