Վահրամ Աթանեսյանը խորհուրդ է տալիս Ադրբեջանի ԱԳՆ-ին ազատություն չտալ երեւակայությանը11 նոյեմբերի 2009 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի այն հայտարարությունը, թե Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը համատեղ քննարկելու են «Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքները», լիովին խեղաթյուրում է ողջ բանակցային գործընթացի էությունն ու պատկերը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ ԼՂՀ-ն կարող է համաձայնություն տալ այն մեթոդաբանությանը, որն ամրագրված է Մադրիդյան սկզբունքներում, նույնիսկ այդ դեպքում բոլոր սկզբունքները չեն ենթադրում միջհամայնքային քննարկումներ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: ԼՂՀ ժողովուրդը արդեն երկու անգամ հանրաքվե անցկացրել է եւ որոշել է իր կարգավիճակը»,-ասել է ղարաբաղցի պատգամավորը: Նա հավելել է, որ 1991թ., երբ Ղարաբաղում անկախության մասին հանրաքվե տեղի ունեցավ, ադրբեջանական փոքրամասնությանը հնարավորություն տրվեց մասնակցել դրան եւ հայտնել իր կարծիքը, «սակայն նրանք գերադասեցին գնդակոծել հայ բնակչությունը: Երկրորդ նման հնարավորություն մենք նրանց չենք տա»,-ասել է Վահրամ Աթանեսյանը: Նա նոնսենս է համարել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ձեւակերպումը` նշելով, որ դրանով Բաքուն փորձում է խնդիրն այնպես ներկայացնել, թե, իբր, Լեռնային Ղարաբաղում բնակվող ադրբեջանցիներն իրավունքն ունեն որոշելու Ղարաբաղի կարգավիճակը: «Ըստ իս, այդ ադրբեջանցիները կարող են վերադառնալ Ղարաբաղ որպես ԼՂՀ քաղաքացիներ: Ես վստահ եմ, որ իրականում բանակցություններում նման հարցեր, ինչպես «համայնքների» կողմից ԼՂՀ կարգավիճակի որոշումն է, չեն քննարկվում: Ես խորհուրդ կտայի Ադրբեջանի ԱԳՆ-ին ասել իր հանրությանն այն, ինչը նրանց նախագահը իրականում քննարկում է բանակցություններում, ոչ թե ազատություն տալ երեւակայությանը»,-ասել է ԼՂՀ ԱԺ պատգամավորը: Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը համատեղ քննարկելու են «Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքները» եւ կրկին հայտարարել է հարցը Ադրբեջանական տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու մասին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |