«Ժառանգություն» կուսակցության երիտասարդները շարունակում են բողոքի ակցիաները հայ-թուրքական Արձանագրությունների դեմ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները եւ մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ նոյեմբերի 12-ին` ժամը 16:30, Երեւանի Բաղրամյան պողոտայում` ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց, անցկացնելու են բողոքի ցույց` ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական Արձանագրությունների եւ «մադրիդյան սկզբունքների»:



Գործողությանը կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցության, Թեղուտի արգելոցի պաշտպանության խմբի, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական ազգային նախաձեռնության ներկայացուցիչներ, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---