Հայկական «Ատիսը» իր առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի գավաթի խմբային փուլում

PanARMENIAN.Net - Իր սեփական դաշտում առաջին խաղը «Ատիս» հայկական բասկետբոլային ակումբը 103:99 հաշվով հաղթեց «Չեվակատային» (Ռուսաստան):



Բոլոր քարորդներում առավելությունը եւ հաշվի, եւ խաղային դիրքերում «Ատիսի» մոտ էր: Ամենատպավորիչ էր Մաուրիտա Րեյդայի (ԱՄՆ) խաղը, նա թիմին բերեց 103 միավորներից 26-ը, եւ դարձավ «Ատիսի» միակ բասկետբոլուհին, որը խաղաց բոլոր 40 րոպեները:



Սակայն առանձնապես աչքի ընկավ զամբյուղում հայտնված գնդակների քանակով, մասնավորապես երեքմիավորանոց «Չեվակատայի» բասկետբոլուհի Անաստասիա Պիմենովան, նա 10 միավորով առաջ անցավ Րեյդայից եւ իր թիմին բերեց 36 միավոր: Չնայած դրան, Եվրոպայի գավաթի խմբային փուլի շրջանակներում«Չեվակատան» կերեց իր երկրորդ պարտությունը: Առաջին խաղում ռուսական թիմը պարտվեց թուրքական «Բեշիկթաշին» 80:62 հաշվով: «Ատիսը» պարտվեց «Ատինայկոսին» 105:54 հաշվով:



Իր հաջորդ խաղը «Ատիսը» կխաղա թուրքական «Բեշիկտաշի» հետ նոյեմբերի 26-ն, Թուրքիայում:



Դասավորությունը ֆ խմբում, որտեղ խաղում է «Ատիսը».



«Բեշիկտաշ» 6 միավոր



«Ատինայկոս» 3 միավոր



«Ատիս» 3 միավոր



«Չեվակատա» 0 միավոր
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---