ՀՀ խորհրդարանական պատվիրակության գործունեությունը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում առավել ակտիվ կլինի

PanARMENIAN.Net - «Այսուհետ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հանդես կգա զեկույցներով ոչ միայն Հարավային Կովկասին առնչվող հարցերի, այլ նաեւ բոլոր այն կարեւորագույն հարցերի շուրջ, որոնք կքննարկվեն այնտեղ»,-ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախագահ Կարեն Ավագյանը:



Ըստ Ավագյանի, ՆԱՏՕ-ի ԽՎ Էդինբուրգում կայացած 55-րդ նստաշրջանում քննարկվել է դաշինքի նոր ռազմավարությունը, որը կներկայացվի կազմակերպության անդամ երկրներին, եւ հավանության արժանանալու դեպքում, 2010թ. ՆԱՏՕ-ն կառաջնորդվի այդ ռազմավարությամբ: Նա հաղորդել է նաեւ, որ Հայստանի պատվիրակությունը մտադիր է առաջարկներ ներկայացնել դաշինքի վերջերս մշակված ռազմավարության վերաբերյալ:



Իր հերթին հայկական պատվիրակության անդամ Արտակ Զաքարյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ անցած նստաշրջանում զեկույց է ներկայացվել Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ, որտեղ ակտիվորեն քննարկվել են ժողովրդավարության եւ ահաբեկչության խնդիրները: Նա նաեւ հավելել է, որ եղել է եւս մեկ զեկույց Վրաստանի վերաբերյալ, որից պարզ դարձավ, որ այդ երկրի անդամակցության հարցը դաշինքին այդքան սուր չի դրված: «Սակայն ՆԱՏՕ-ն շարունակում է «բաց դռների» քաղաքականությունը Վրաստանի հանդեպ եւ այս պահի դրությամբ գոհացավ նրանով, որ խորհուրդ տվեց այդ երկրի ղեկավարությանը շարունակել ընթացող բարեփոխումները մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտներում»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---