Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ակտիվ երկխոսություն է ընթանում

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հաճախակի հանդիպումները խոսում են այն մասին, որ երկրների միջեւ ակտիվ երկխոսություն է ընթանում, բայց առայժմ այն ակնկալվող արդյունքը չի տալիս: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեց արտաքին հարաբերությունների գծով ԼՂՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքով, հայ հասարակայնությունն առանձնապես ոգեւորված չէ Մադրիդյան սկզբունքներով, հնարավոր է, հենց դա է պատճառը, որ կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում արդյունքի հասնել:



Նա մեկնաբանեց նաեւ նախքան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Իլհամ Ալիեւի սպառնալիքները երկու երկրների միջեւ նոր պատերազմի սկսվելու մասին` ասելով, որ հանդիպումից հետո Ալիեւը դժվար թե իրեն ապագայում նման հայտարարություններ թույլ կտա:



Նոյեմբերի 22-ին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեցին Մյունխենում: Ընթացիկ տարվա ընթացքում սա նախագահների արդեն վեցերորդ հանդիպումն է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---