Հայաստանն Աստանայից հավասարակշռված դիրքորոշում է ակնկալում Ղարաբաղի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հայաստանը հույս ունի, որ կազմակերպությունում Ղազախստանի նախագահության շրջանակներում ղարաբաղյան հարցում այդ երկիրը հավասարակշռված դիրքորոշմամբ է հանդես գալու: Այդ մասին այսօր Երեւանում, ելույթ ունենալով «Ղազախստանի նախագահությունը ԵԱՀԿ-ում` հնարավորություններն ու հեռանկարները» շնորհանդեսին, լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի հարցերով ԵԱՀԿ բաժնի ներկայացուցիչ Վիկտոր Բիյուգովը:



«Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը` որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմ: Մենք նաեւ հույս ունենք ամրապնդելու Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը Ղազախստանի նախագահության շրջանակներում»,- ասաց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---