Սեյրան Օհանյան. ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամության մասին առայժմ խոսք չի գնում

PanARMENIAN.Net - Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ադրբեջանի անդամության մասին առայժմ խոսք չի գնում: Այդ մասին այսօր Երեւանում Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով վերջին հաղորդումները ՀԱՊԿ Ադրբեջանի հնարավոր մուտքի մասին:



«Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում մյուս երկրների հետ համագործակցության շրջանակները: Ռուսաստանն ու Ադրբեջանը համագործակցում են ԱՊՀ շրջանակներում»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նա նկատեց նաեւ, որ վերջերս ռուս-ադրբեջանական համագործակցությունն ընդլայնվել է, առաջին հերթին էներգետիկայի ոլորտում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---