Հայաստանում ժամանակն է զարգացնել արդիական դարձած քաղաքական մշակույթի մակարդակը28 նոյեմբերի 2009 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր մենք արձանագրում ենք, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը` վերջնականապես չանցանք պառակտման գիծը: Այդ մասին ելույթ ունենալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 12 համագումարին, ասել է ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացած լինելն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնել չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի:«Հանրապետական կուսակցության դերը, դերակատարումն ու օրինակն իսկապես մեծ է Հայաստանում: Եվ փոփոխությունները, որ մենք կարձանագրենք կուսակցության ներսում, հեշտությամբ կընդօրինակվեն ու տարածում կստանան ողջ հասարակության մեջ», - ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, ժամանակն է երկրում զարգացնել քաղաքական մշակույթի մակարդակը: «Եթե կուսակցական մակարդակում այս խնդիրը չի լուծվում, եթե կուսակցությունների ներսում ցանկացած ներքին ընդդիմություն խեղդվում է, ուրեմն իշխանության ղեկին կանգնելով էլ` նման կուսակցությունը խեղդելու է ցանկացած ընդդիմություն», - ընդգծել է նախագահը: «Երկրում քաղաքական կայուն համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ունենալ կայուն ներկուսակցական համակարգ: Իշխող կուսակցությունը պետք է դառնա այս գործի առաջամարտիկը, սեփական օրինակով պետք է դառնա», - ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, քաղաքական կայունությունը ենթադրում է մտքի ազատություն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |