ՀՀ ԱԺ խոսնակի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կորեա

PanARMENIAN.Net - Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի հրավերով դեկտեմբերի 2-ին կսկսվի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության քառօրյա պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Արմեն Աբրահամյանը, Արա Նռանյանը:

Կորեայի Հանրապետությունում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի, ԿՀ վարչապետ Չունգ Ուն Չանի, Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: ԿՀ Ազգային ժողովում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԿՀ ԱԺ նախագահ Կիմ Հյունգ-Օն կստորագրեն փոխըմբռնման հուշագիր:



Սեուլում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա «GS Holdings»-ի նախագահ պարոն Հո Չան Սուի եւ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ ՊակԴաե Ունի հետ, կայցելի «SAMSUNG ELECTRONICS» տաղավար:



Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ջեջու, որտեղ հանդիպումներ կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---