Ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հովհաննես Դավթյանը 2 դեկտեմբերի 2009 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-13-ը Տոկիոյում կկայանա ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարն, որ ամեն տարի անց է կացվում ձյուդոյի հիմնադիր Ձիգարո Կանոյի պատվին: Մրցաշարն ամփոփում է 2009թ. սեզոնը: «Մեծ սաղավարտին» կմասնակցի 2007թ. Եվրոպայի արծաթե մրցանակակիր, մինչեւ 60կգ քաշային կարգում 2009թ. աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Հովհաննես Դավթյանը: «Ես շատ ուրախ եմ, որ ինձ անձամբ են հրավիրել մասնակցելու այս մրցաշարին, սա մեծ պատիվ է ինձ համար: Ես լավ են նախապատրաստվել եւ հուսով եմ, որ լավ ելույթ կունենամ»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Դավթյանը: Դեկտեմբերի 8-ին ձյուդոիստն իր մարզիչ Կարեն Սիմոնյանի հետ մեկնում է Տոկիո, նա պայքարը կսկսի դեկտեմբերի 11-ին, իսկ 12-15-ը` կմասնակցի ուսումնամարզական հավաքին: Ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել 2-ական մարզիչ յուրաքանչյուր քաշային կարգում: Մրցաշարի մրցանակային հիմնադրմը 150 000 դոլար է, հաղթողը կստանա` 5000, արծաթե մրցանակակիրը` 3000, իսկ բրոնզե մրցանակակիրը 1500 դոլար: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |