Թուրքիան կարող է վտանգել Հայաստանի հետ ընթացող ողջ գործընթացը 2 դեկտեմբերի 2009 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան դանդաղեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նա կարող է վտանգել Հայաստանի հետ ընթացող ողջ գործընթացը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Քանի որ այժմ թուրքական քաղաքականության օրակարգի հիմնական հարցը քրդական խնդիրն է, ինձ թվում է, որ Թուրքիայի ղեկավարությունը կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին այն բանից հետո, երբ ինչ-որ առաջխաղացման հասնի քրդական հարցում»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը: Նա ընդգծել է, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որտեղ գտնվում են Արձանագրությունները, կարող է ձգձգել վավերացման գործընթացը: «Հանձնաժողովում 36 պատգամավոր կա, նրանց մեծ մասը Արդարության եւ զարգացման իշխող կուսակցության անդամներ են: Եթե Թուրքիայի ղեկավարությունը որոշի, որ հանձնաժողովը պետք է հավանության արժանացնի Արձանագրությունները, ապա հանձնաժողովը այդպես էլ կանի»,-ասել է պրոֆեսորը: Նա հավելել է նաեւ, որ հանձնաժողովը հազիվ թե հրապարակի իր որոշումը Արձանագրությունների վերաբերյալ մինչեւ դեկտեմբերի 7-ը, երբ տեղի կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ: Այդ համատեքստում թրքագետը հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ եթե Թուրքիան ձգձգի Արձանագրությունների վավերացման գործընթացը, ապա Երեւանն իրավունք ունի դուրս գալ բանակցային գործընթացից: «Հայաստանը կարող է օգտվել այն հնարավորություններից, որոնք ընձեռում է միջազգային իրավունքը, եւ հայտարարի, որ քանի որ Թուրքիան ձախողում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը, Երեւանը դուրս է գալիս բանակցություններից»,-հայտարարել է Ռ.Սաֆրաստյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |