Առաջիկայում Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր չի կնքվի 2 դեկտեմբերի 2009 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր չի կնքվի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային պայմանագիր կստորագրվի այն ժամանակ, երբ կողմերը համաձայնեցնեն բոլոր հիմնական հարցերը: «Կողմերի մոտեցումները հիմնական հարցերի շուրջ տարբերվում են»,-ասել է թուրքագետը: Նա նաեւ ընդգծել է, որ ղարաբաղյան խնդիրը բարդ գործընթաց է եւ կողմերը պատրաստ չեն հանգուցալուծման: «Այս հակամարտության կարգավորման համար ժամանակ է հարկավոր: Հակամարտության հանգուցալուծման պահը դեռեւս չի եկել: Այդ խնդիրը շուտափույթ կերպով կարգավորելու փորձը կարող է միայն սրել իրավիճակը, իսկ դա ոչ ոքին ձեռնատու չէ»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |