Բանակցությունների ներկայիս ձեւաչափը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ԱԳՆ ղեկավարների հայտարարությունն Աթենքում վկայում է, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց կա: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը Երեւանում ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ համատեղ ասուլիսում:



Ըստ պատգամավորի, առաջընթաց կարող է գրանցվել, եթե ադրբեջանական կողմի համար ընդունելի լինի ազգերի ինքնորոշման սկզբունքը եւ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի առաջարկած փաթեթային լուծումը:



Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ելնելով Մադրիդյան սկզբունքներից, հնարավոր է արդյոք ասել, որ հայկական կողմը համաձայնվել է վերադարձնել ԼՂՀ մերձակա տարածքները` ՀՀԿ ներկայացուցիչն ասել է, որ փաստաթուղթն այժմ գտնվում է քննարկման եւ համաձայնեցման փուլում, եւ խոսք լինել չի կարող տարածքները վերադարձնելու մասին: Նա նաեւ հավելել է, որ հնարավոր է, մինչեւ դեկտեմբերի վերջ այդ սկզբունքները համաձայնեցվեն եւ հաստատվեն:



Իր հերթին Արման Մելիքյանը նշել է, որ Հայաստանն ի սկզբանե սխալ էր կառուցել Ադրբեջանի հետ բանակցությունների տրամաբանությունը, քանի որ ներկա բանակցային գործընթացը տանում է դեպի տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների բախում, իսկ Ադրբեջանը ձգտում է վերադարձնել ոչ միայն ազատագրված տարածքները, այլ բուն ԼՂՀ-ն»,-ասել է դիվանագետը:



Նա նաեւ հավելել է, որ այս ձեւաչափը չի մեղմացնում ռազմական գործողությունների վերասկսման վտանգը, այլ հակառակը:



Գագիկ Մելիքյանը նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը նորություն չէ, այդ սպառնալիքն առկա է 1990թ. ի վեր: «Իսկ ԼՂՀ մերձակա տարածքները կազմում են Արցախի անվտանգության գոտին»,-ասել է պատգամավորը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---