Հայաստանի ու Կորեայի խորհրդարանները Փոխըմբռնման մասին հուշագիր ստորագրեցին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին պաշտոնական չորսօրյա այցով Կորեայում գտնվող Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, հանդիպեց Կորեայի խորհրդարանի նախագահ Կիմ Հյոնգ-Օյի հետ:



Հանդիպման ընթացքումպայմանավորվածություն ձեռքբերվեց, որ կորեական կողմը տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի խորհրդարանին եւ նիստերի դահլիճը նոր տեխնիկայով կհագեցնի:



Հանդիպման վերջումՀՀ ԱԺ նախագահը ԿՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:



Հայաստանի Հանրապետության Ազգայինժողովի նախագահ ՀովիկԱբրահամյանըեւԿորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյոնգ-Օն երկու խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման նպատակով ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---