Հայաստանի կառավարությունը մտադիր է ակտիվորեն պայքարել կոռուպցիայի դեմ

PanARMENIAN.Net - 2009 թվականի դեկտեմբերի 9-ին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգայի օրվան նվիրված 6-րդ խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքականության հիմնական դրույթները կոռուպցիայի դեմ պայքարում: Ինչպես հաղորդել է կառավարության ղեկավարը, այդ քաղաքականությունը բաղկացած է երեք մասից` առաջին հերթին, պայքարը պետք է սկսել պետության բարձրաստիճան պաշտոնյաներից, մասնավորապես, նրանց թափանցիկ գործելակերպից պաշտոնում, որոնք պետք է օրինակ ծառայեն մյուս քաղաքացիների համար: «Եթե ես եւ իմ գործընկերները առաջին հերթին պահանջկոտ չլինենք պաշտոնյաների հանդեպ, ապա ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարելը շատ դժվար եւ նույնիսկ անհնար կլինի»,-ասել է նա: Այդ առնչությամբ նա հավելեց, որ, ելնելով այն դրույթներից, որոնք ընդգրկված էին նախագահի նախընտրական ծրագրում, Հայաստանի խորհրդարան օրինագիծ է ներկայացվել, որի համաձայն պետության 500 պաշտոնյաներ պետք է հաշվետվություն ներկայացնեն իրենց գործունեության մասին: Տ.Սարգսյանն ասել է, որ այդ նպատակով կստեղծվի հատուկ էլեկտրոնային ռեգիստր, որտեղ այդ մարդիկ, ելնելով միջազգային փորձից, պետք է ներկայացնեն իրենց անձնական հաշվետվությունները: Նա հավելել է նաեւ, որ այդ օրենքի մշակմանը մասնակցել են միջազգային մասնագետներ, որի շնորհիվ «այն հնարավորինս պարզ ու մատչելի կլինի»:



Բացի այդ, ըստ վարչապետի, կստեղծվի հանձնաժողով, որը կհետեւի վերոնշյալ 500 պաշտոնյաների գործունեությանը: Ըստ այդ օրենքի, պատգամավորներն ու նախարարներն իրավունք չունեն զբաղվելու բիզնեսով:



Ըստ Տ.Սարգսյանի, այս պահի դրությամբ քաղաքացիական ծառայությունում բացակայում է մոտիվացիայի համակարգը, որը կխթանի պաշտոնյաներին եւ կակտիվացնի նրանց գործունեությունը: Վարչապետն ասել է, որ բրիտանացի մասնագետների հետ համատեղ մշակվել են քաղաքացիական ծառայության բարեփոխմանն ուղղված միջոցառումներ եւ այժմ իրականացվում է ծրագրի առաջին փուլը:



Ըստ վարչապետի, կարեւոր է համապատասխան հասարակական տրամադրվածության ձեւավորումը: «Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունն ակտիվորեն չի պայքարում կոռուպցիայի դեմ, այն հանդուրժող է կաշառակերության հանդեպ, ինչը խոչընդոտում է ուժեղ պետության ստեղծմանը»,-ասել է նա: Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը կոչ է արել հանրությանը, մասնավորապես, հասարակական կազմակերպություններին, առավել պատասխանատու լինել կոռուպցիայի դեմ պայքարում, կատարել իրենց ստանձնած գործառույթները, ոչ թե բողոքել կառավարությունից եւ հանդես գալ քաղաքական մեղադրանքներով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---