Վալդիս Զատլերս. Հայաստանն անցագրային ռեժիմի պարզեցման կարիք ունի

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերությունը» մի շարք հնարավորություններ կընձեռի նախագծի մասնակից երկրներին թե' տնտեսական, եւ թե' քաղաքական ոլորտում: Այդ մասին հայտնեց Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ կայացած հանդիպմանը: Նրա խոսքով, Լատվիան օժանդակում է Եվրամիության նախաձեռնությունը:



«Հարց է առաջանում` ինչու՞ ենք մենք այդքան հետաքրքրված այդ նախագծով: Մենք գտնում ենք, որ ժամանակն է, որպեսզի ԵՄ փոխի իր դիրքորոշումն արեւելյան երկրների նկատմամբ եւ զարգացնի հարաբերությունները Հարավային Կովկասի հետ»,- նշեց Լատվիայի նախագահը` ավելացնելով, որ նախագիծը կխորացնի քաղաքական երկխոսությունը ԵՄ անդամ երկրների եւ «Արեւելյան գործընկերության» մասնակիցների միջեւ: Ընդ որում նա նշեց, որ Հայաստանը` որպես նախագծի մասնակից երկիր, պետք է երկու նպատակ հետապնդի` ԵՄ մասնակից երկրների հետ անցագրային ռեժիմի պարզեցում եւ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի կնքում:



«Առայժմ այդ երկու հարցերը պետք է առաջնային լինեն երկրի համար, պետք չէ չափազանց շատ խնդիրներ ստանձնել»,- ընդգծեց Զատլերսը` ավելացնելով, որ Լատվիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել եւ կիսվել սեփական փորձով:



Նա անդրադարձավ նաեւ Թուրքիայի` եվրոպական ընտանիք մտնելու հնարավորությանը` ասելով, որ դռները բաց են բոլոր այն երկրների համար, որոնք համապատասխանում են ԵՄ չափանիշներին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---