Երեւանն ու Բեռնը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ

PanARMENIAN.Net - Փարիզում ընթացող աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյաններկկողմհանդիպումներ է ունեցել: Շվեյցարիայի արտաքինգործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Կալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն հայտնվեց հաստատված քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում մշտապես հետեւելու նախորդ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին եւ նախանշելու նոր քայլեր:



Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Փարիզ այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---