Իրան. Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այդ մասին Թեհրանում հայտարարեց Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:



Իրանցի խոսնակը նշեց, որ տարածաշրջանում օտարազգի ուժերի տեղակայումը միայն կբարդացնի խնդիրը, իսկ դա, Լարիջանիի խոսքով, տարածաշրջանի ոչ մի երկրի շահերից չի բխում:



Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն իր հերթին հայտնեց, որ Ադրբեջանը նույնպես պատրաստ է բանակցությունների միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը, հաղորդում է ISNA-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---