Հնչակյան կուսակցության նոր վարչությունը կշարունակի համագործակցությունը ՀԱԿ-ի հետ

PanARMENIAN.Net - Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության հայաստանյան ներկայացուցչության արտակարգ համագումարը գումարվել էր տեղական օղակների 90 տոկոսի պահանջով եւ անցել է օրենքի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության հայաստանյան ներկայացուցչության նորընտիր նախագահ Գեւորգ Պերկուպեյանը` Երեւանում կուսակցության մամլո քարտուղար Նարեկ Գալստյանի եւ վարչության նոր անդամ Վարդան Խաչատրյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:



Ըստ Պերկուպեյանի, արտակարգ համագումարի ժամանակ ընտրվել են վարչության 7 անդամներն ու նախագահը, որոշ փոփոխություններ են կատարվել կուսակցության կանոնադրության մեջ:



Իր հերթին Նարեկ Գալստյանը նշել է, որ Լյուդմիլա Սահակյանի այն հայտարարությունը, թե ոչ բոլոր օղակներն են իրեն անվստահություն հայտնել, չի համապատասխանում իրականությանը: Նա նաեւ ասել է, որ Լ.Սարգսյանի ղեկավարությամբ ընդունված վարչության որոշումը կուսակցությունից նրա երեք անդամներին հեռացնելու մասին, ապօրինի է, քանի որ վարչությունը կազմված է 7 անդամից, իսկ որոշումը կայացրել են 3-ը:



Պատասխանելով լրագրողի այն հարցին, կշարունակվի արդյոք Հնչակների համագործակցությունը ՀԱԿ-ի հետ` Վ.Խաչատրյանը նշել է, որ կուսակցության օրակարգում չկա ՀԱԿ-ից դուրս գալու խնդիր:



Անդրադառնալով Լ.Սարգսյանին` նորընտիր նախագահ Պերկուպեյանն ընդգծել է,որ դեկտեմբերի 16-ին նոր վարչության ընտրությամբ նախկին վարչությունը Լ.Սարգսյանի ղեկավարությամբ, մեխանիկորեն դադարեցրել է գործունեությունը: Նա հավելել է նաեւ, որ այսուհետ Հնչակյան կուսակցության իսկական վարչությունը պետք է համարվի այն, որ կընդունվի Համահնչակյան վարչության կողմից:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---