Բանակցություններում առանց ԼՂՀ մասնակցության անհնար է հակամարտության լուծման հասնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները հույս չեն թողնում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել 2010-ին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Ադրբեջանը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ առանց ԼՂՀ պաշտոնական անձանց մասնակցության բանակցություններում անհնար է հակամարտության լուծման հասնել:



Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն օգուտ կտա Ադրբեջանին, քանի որ Բաքուն, վերջիվերջո, կդադարի Անկարայից աջակցություն ակնկալել ղարաբաղյան հակամարտության լուծման գործում:



«2010-ին ԼՂՀ-ին $8 միլիոն հատկացնելու վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի որոշման առնչությամբ Բաքվի նյարդային պահվածքը պայմավորված է այն դրությամբ, որում այժմ գտնվում է Ադրբեջանը: Նա դադարել է հուսալի գործընկեր լինել եւ տարածաշրջանի առավել անկայուն երկիրն է»,- հայտնեց Գագիկ Մինասյանը: Նա ընդգծեց, որ դեռեւս չի չորացել այն հայտարարությունների թանաքը, որոնք ստորագրվեցին Աթենքում ու բացառում են ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքները ղարաբաղյան հակամարտության լուծման համար, իսկ Բաքուն կրկին խոսում է հիմնախնդրի ռազմական լուծման մասին:



«Ադրբեջանը շարունակում է հանդես գալ ուժի դիրքից, մինչդեռ Հայաստանը հայտարարում է, որ չի համաձայնի ԼՂՀ ավելի ցածր կարգավիճակին, քան այն առկա է այսօր: Նման պայմաններում 2010-ին չարժե սպասել հակամարտության լուծմանը: Հակամարտության կարգավորման արհեստական արագացումը միայն վնասում է խնդրի լուծմանը»,- ավելացրեց պատգամավորը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---