Հայաստանն ու Չինաստանը քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրներ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարությունների միջեւ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը իսկ չինական պատվիրակությունը` ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Չան Սյաոյը:



Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային, երկկողմանի հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման, «Շանհայ էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի կազմակերպման եւ անցկացման, տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ մշակույթի, կրթության եւ այլ ոլորտների վերաբերող հարցեր: Անդրադարձ եղավ նաեւ «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության շինարարության ավարտի եւ գործարկման հարցերը:



Չինաստանի պատվիրակությանը ընդունեց նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Հանդիպման ընթացքում արտգործնախարարի տեղակալը նշեց հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ գոհունակություն հայտնեց քաղաքական խորհրդատվությունների հաջող ընթացքից, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---