ՀՀ իշխանությունները վախեցան մարտի 1-ի իրադարձությունների փաստահավաք խմբից, գտնում է «Ժառանգությունը»

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի իրադարձությունների փաստահավաք խումբը բվական լուրջ էր եւ «Ժառանգություն» կուսակցության ջանքերի շնորհիվ հավասարակշռված, հատկապես գործունեության նախնական փուլում` նախքան առաջին զեկույցի հրապարակումը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, առաջին զեկույցը ներկայացնելուց հետո, երբ պարզ դարձավ, որ խումբը բավական լուրջ տեղեկատվությամբ է տնօրինում, իշխանությունները որոշեցին լուծարել այն: «Դրանով իսկ Հայաստանի իշխանությունները որոշեցին դադարեցնել անցանկալի փաստերի բացահայտումը»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:



Ընդ որում, նա ասաց, որ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովն ի սկզբանե հավասարակշռված չէր: «Հանձնաժողովի միակ դրական կողմը նրա առաջարկներն էին այն առիթով, թե ինչպիսի քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի մարտի 1-ի դեպքերը բացահայտվեն»,- ընդգծեց Մարտիրոսյանը` ավելացնելով, որ, ցավոք, խորհրդարանական մեծամասնությունը իր վերջին չորսօրյա նիստի ընթացքում այդ առաջարկների իրականացումը վերածեց իմիտացիայի ու այդ հարցի լուծումը հանձնարարեց պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովին:



«Մարտի 1-ի էջը դեռեւս փակ չէ»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով, որ դեռեւս բացահայտված չեն այն իրադարձությունները, որոնց հետեւանքն են հանդիսանում մարտի 1-ի դեպքերը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---