ՀՀ ԱԳՆ-ն պետք է ավելի ակտիվ լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը 2010-ին կներկայացնի իր առաջարկները Հայաստանի երեք հիմնական գործընթացների վերաբերյալ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ղարաբաղյան հակամարտության լուծում եւ երկրի ներքին քաղաքականություն: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքով, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ե'ւ Հայաստանը, ե'ւ Թուրքիան կունենան իրենց օգուտը, բայց դրա հետ մեկտեղ Հայաստանը պետք է զգույշ լինի, որովհետեւ Թուրքիան չի փոխվել եւ «մինչ օրս թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ»:



Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Բաբուխանյանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն քննարկման առարկան պետք է լինի միայն ԼՂՀ կարգավիճակի հարցը: Ընդ որում, նա նկատեց, որ ՀՀ ԱԳՆ-ն բավական պասիվ է վարում քարոզչությունն այդ ուղղությամբ:



Անդրադառնալով երրորդ հարցին` Բաբուխանյանն ասաց, որ կուսակցությունը շարունակելու է պայքարել օլիգարխիայի դեմ: Նրա խոսքով, եթե այդպես շարունակվի, ապա Հայաստանը մոտ ժամանակներս բավական ծանր ճգնաժամային դրության մեջ կհայտնվի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---